-
07.10.2018|
12:39
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ ապագայում նավթարտահանողների մեծ մասը կանհետանա նավթի համաշխարհային շուկայից: Մասնավորապես նավթի հանույթը կկրճատվի Ռուսաստանում:
-
06.10.2018|
22:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
06.10.2018|
19:47
Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի քաղաքային խորհրդի անդամները քվեարկել են Արվեստների և կոնգրեսի պալատն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչելու օգտին:
-
06.10.2018|
19:47
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ցավակցել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ:
-
06.10.2018|
19:46
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը:
-
06.10.2018|
19:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:
-
06.10.2018|
19:43
Փարիզի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում, տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտը: Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Ազնավուրը:
-
06.10.2018|
13:55
Բարսելոնայում 85 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Նա սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում:
-
06.10.2018|
13:54
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը հետաքննության տակ Է Չինաստանում: Հոկտեմբերի 5-ին գրում Է South China Morning Post թերթը:
-
06.10.2018|
13:53
Եղիսաբեթ II թագուհին ստիպված կլինի երկու տարով լքել Բուքինգհեմյան պալատը 2017 -ին սկսված վերանորոգման աշխատանքների պատճառով` հաղորդում է ВВС-ն: Բուքինգհեմյան պալատը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Դրա համար շուրջ 500 մլն դոլար կծախսեն: