-
05.10.2018|
21:06
«Նա ազդեց երեք սերնդի, հինգ մայրցամաքի վրա: Պատմեց սիրո, երեխաների, փոքրիկ մարդկանց, մերժվածների մասին: Նա բնական էր, պարզ». այսպես է բնութագրել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին թուրք մտավորական Ռագըփ Դուրանը:
-
05.10.2018|
21:05
Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը, որը կայանալու է 2019-ի փետրվարին, նվիրված կլինի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին` հայտարարել է Ֆրանսիայի կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիան, հայտնում է Le Figaro-ն:
-
05.10.2018|
21:04
Այսօր հավաքվել ենք մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին` Շառլ Ազնավուրին:
-
05.10.2018|
21:03
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
-
05.10.2018|
21:02
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժողովրդին հղած ուղերձում Ռուսաստանի հետ հարաբերությունները որակել է էտալոնային:
-
05.10.2018|
21:01
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան` РИА Новости-ին հայտնել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը:
-
05.10.2018|
21:00
Ֆրանսիայի Ազգային Գվարդիայի նվագախմբի կատարմամբ նախ հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը, որից հետո վարչապետ Փաշինյանը և Էմանուլ Մակրոնը մոտեցել են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին ու իրենց ցավակցությունները հայտնել:
-
05.10.2018|
20:58
Նշված օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով:
-
05.10.2018|
20:57
Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննում է Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման հանգամանքները: Կնոջ խոսքով՝ նա մեկնել է Չինաստան և սեպտեմբերի վերջից կապի դուրս չի եկել, հայտնի չէ նրա գտնվելու վայրը:
-
05.10.2018|
20:56
2018-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն: Մրցանակը նրանց շնորհվեց ռազմական հակամարտության ընթացքում սեռական բռնության դեմ պայքարի համար: