-
04.10.2018|
22:10
Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նա կփոխարինի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին, որ միությունը նախագահել է 2017-2018-ին:
-
04.10.2018|
22:08
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների մասին Բիշքեկից ԵԱՀԿ ԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց. «ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի 2-րդ նիստի թեման էր՝ «Կենտրոնական Ասիայի և միջերկրածովյան տարածաշրջանի գեոքաղաքականությանը՝ միգրացիայի, առևտրի և շրջակա միջավայրի խնդիրները»:
-
04.10.2018|
22:05
«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»` ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
04.10.2018|
21:59
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ, հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
-
04.10.2018|
21:59
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։
-
04.10.2018|
21:58
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու և այդ պաշտոնում Տիգրան Բալայանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
-
04.10.2018|
21:48
Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում նկատվող դրական միտումները և խոստանում է անել հնարավորը՝ գործընթացին աջակցելու համար` հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
04.10.2018|
21:43
Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Խորհրդարանը կքննարկի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցը:
-
04.10.2018|
21:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:
Փարիզում նա կմասնակցի Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
-
04.10.2018|
21:39
Նյու Յորքում՝ Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխության ժամանակ ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակը շնորհվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: