-
04.10.2018|
00:10
Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ պետք է որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին, այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.10.2018|
00:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության մասին որևէ պաշտոնական գործընթաց չկա, այդ մասին կան միայն հրապարակումներ։
-
04.10.2018|
00:09
Ազգային ժողովում խմբակցությունների հետ երեկվա հանդիպմանը ես ասել եմ, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.10.2018|
00:08
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.10.2018|
00:07
Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մեր գործընկերների հետ իրար ճիշտ ենք հասկանում, կարծում եմ, որ այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.10.2018|
00:06
Կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ` խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նոր նախարարների և մարզպետերի նշանակման հարցին։
-
04.10.2018|
00:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե հետհեղափոխական էյֆորիան Հայաստանում կարող է 15 տարի չանցնել, և դա, ըստ նրա, չի նշանակում, որ Հայաստանում 15 տարի ընտրություններ չեն անցկացվելու։
-
04.10.2018|
00:05
2018-ի հոկտեմբերի 2-ին ընդունված «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չի լինում ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։
-
04.10.2018|
00:00
Ֆեյսբուքի օգտատեր Էմիլ Մարկոսյանը գրել է. «Ժողովուրդ ջան, ըստ հավաստի և կրթված մարդկանց տեղեկությունների` Երևանը մերը չէ: Երևանը, Զանգեզուրը, Մեղրին և մի շարք այլ տարածքներ Հայաստանին չեն պատկանում»:
-