-
03.10.2018|
11:56
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են վեց նախարարներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել էր աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական պաշտոնյաներին:
-
03.10.2018|
00:08
Փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ` Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
03.10.2018|
00:07
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին ոչ մեկի, ոչ մի պատգամավորի հասցեին վիրավորական վանկարկություններ չհնչեցնել։
-
03.10.2018|
00:06
Բաղրամյան պողոտայում՝ ԳԱԱ հարակից հատվածում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը.
-
03.10.2018|
00:05
Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկզբին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
03.10.2018|
00:05
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ կպայմանավորվի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
-
03.10.2018|
00:04
Վարչապետ Փաշինյանը բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց, որ գնալու է ԱԺ, որ ստեղծված իրավիճակի շուրջ բանակցի այնտեղ գտնվող պատգամավորների հետ և ցուցարարներին խնդրեց չմտնել Ազգային ժողովի շենք, սակայն քաղաքացիները Դեմիրճյան մուտքից մտան Ազգային ժողովի տարածք:
-
03.10.2018|
00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ գնում է Աժ՝ բանակցելու խորհրդարանական խմբակցությունների հետ:
-
03.10.2018|
00:02
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ հետ են կանչում կառավարությունում ՀՅԴ ներկայացուցիչներին:
-
03.10.2018|
00:02
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից: