-
03.10.2018|
00:00
Բոլորդ էլ գիտեք՝ վերջին շրջանում իմ պահվածքով անում էի այնպես, որպեսզի ունենանք Ազգային ժողովում երկխոսության հնարավորություն, բայց երկխոսություն չեղավ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու օգտին քվեարկությանը։
-
02.10.2018|
22:22
ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները քննարկում են անցկացրել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ խորհրդարանից: Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ու քննարկված թեմաների վերաբերյալ հարցեր: «Ուզում էինք հասկանալ՝ ինչ է եղել»,- նշեց նա:
-
02.10.2018|
22:21
Նիստերի դահլիճ մտան ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքեցին գրանցման քարտերը: Նրանք ձախողում են արտահերթ նիստը, որ չընդունվի այդ աղմկոտ նախագիծը, ՀՀԿ-ն քվեարկեց ձեռքով: Աժ-ն 67 կողմ ձայով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
-
02.10.2018|
22:20
Հոկտեմբերի 2-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։
-
02.10.2018|
22:18
Դեկտեմբերի առաջին կեսին Հայաստանում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
02.10.2018|
22:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
-
02.10.2018|
22:12
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վստահեցնում է ՝ պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լույս» դաշինքով. «Մենք պատրաստ ենք շարունակել «Լույս» դաշինքով մասնակցել ընտրություններին, նաև դաշինքի հնարավորություններն ավելի ուժեղացնել»` ասել է նա լրագրողներին:
-
02.10.2018|
22:11
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
-
02.10.2018|
22:07
ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
02.10.2018|
22:06
Չնայած բազմաթիվ կոչեր են հնչել Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպելու վերաբերյալ, ֆրանսիական RTL լրատվամիջոցը նշում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ է նման միջոցառման կազմակերպմանը:
iv class="post-type-descr-link">
Մեզ հետ չես` մեր դեմ ես