-
02.10.2018|
12:32
Լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը «Ինստագրամ»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք, հանգչիր խաղաղությամբ»:
-
02.10.2018|
12:31
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել` սպասվող փոփոխություններից առաջ, որ կատարում է վարչապետ Սինձո Աբեն՝ սեպտեմբերի վերջին կայացած իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունների արդյունքներով:
-
02.10.2018|
12:30
Ազգային ժողովն սկսել է իր հերթական նիստերը: Այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 6 օրենքի նախագիծ:
-
02.10.2018|
12:29
Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։
-
02.10.2018|
12:28
Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի:
-
02.10.2018|
12:27
Սա առաջին ռաունդն էր մեր հանդիպման, հանդիպումները կլինեն շարունակական ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
02.10.2018|
12:25
Ընտրությունների պրոբլեմատիկան ազատ և օրինական ընտրություններ իրականացնելու քաղաքական կամքն է ու ոչ թե այն օրենսգրքերը, որոնք գրվում են ու հետո նույն հաջողությամբ խախտվում, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ Ընտրական նոր օրենսգիրքը դեռևս չի ընդունվել:
-
02.10.2018|
12:25
Ոգևորության, էյֆորիայի արդյունքում ընտրություններ չեն կազմակերպում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
02.10.2018|
12:24
«Ժամանակը» գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության հնարավորություն չունեն:
-
02.10.2018|
12:23
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցում է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում։ Միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան 150 մարդ, ընդհատեց նախագահողը ու տեղեկացրեց, որ անսպասելի կարևոր լուր ունի ասելու բոլորին: