-
02.10.2018|
12:22
Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների հարցը կորոշվի ըստ քաղաքական իրավիճակի։ Երեկ «Մարիոթում» Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդիպումից հետո այսօր կկայանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով, վաղը՝ ՀՅԴ-ի հետ:
-
02.10.2018|
12:21
ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
02.10.2018|
12:20
Շառլ Ազնավուրի մահը և Հայաստանի, և Ֆրանսիայի համար հսկայական կորուստ է, նա մարդ էր, որ իր մեջ կրում էր ֆրանսերեն լեզուն և տարածում աշխարհով, և սա երկու երկրների համար ահռելի կորուստ է` երեկ Ազնավուրի հրապարակում մոմավառության ժամանակ ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
-
02.10.2018|
12:18
ԱՄՆ-ից նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Անասելի ցավ ապրեցի ծանր հարվածից` Ազնավուրն այլևս չկա... Համայն մարդկությունը կորցրեց 20-րդ դարի ամենազգայուն հոգիներից մեկին:
-
02.10.2018|
12:17
«Հույս ունեմ, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նոր տնօրենը և հոգաբարձուների խորհուրդը կկարողանան ներկայացնել և իրականացնել հիմնադրամի զարգացման կոնկրետ ծրագրեր», - երեկ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին:
-
02.10.2018|
12:16
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել։
-
02.10.2018|
12:15
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում նա կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը:
-
02.10.2018|
12:14
Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության:
-
-
02.10.2018|
01:28
Եվրոպական թոփ առաջնություններում ընդամենը երկու թիմ ունի բացարձակ արդյունք: Մնացածներն այս կամ այն կերպ կորցրել են միավորներ, իսկ ինչ վերաբերում է «Բարսելոնին», կատալոնյան ակումբը երրորդ խաղն անընդմեջ տհաճորեն զարմացնում է: