-
01.10.2018|
13:19
Արձանը տեղադրվել է Գյումրի-Երևան ճանապարհին: Ցավոք, հեղինակը մոռացել է հեղափոխության սիմվոլ Քայլոյին, որ ճանապարհին միացել էր ՔՊ-ին: Իսկ ընդհանրապես` ամեն ինչ ճիշտ է` կռապաշտությունը տարածում են նրանք, ովքեր առաջինն են հետո կուռքերին վար բերում պատվանդանից:
-
01.10.2018|
13:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը` ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով 3 քաղաքական ուղերձները:
-
01.10.2018|
13:17
Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարի` սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
-
01.10.2018|
13:16
Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեց ապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։
-
01.10.2018|
13:14
Առաջին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը համոզված է, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես մեկ կուսակցություն՝ դասական իմաստով` սեպտեմբերի 30-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է փոխվարչապետն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին:
-
01.10.2018|
13:13
Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ ե
-
01.10.2018|
13:12
Մակեդոնիայում ավարտվել է երկրի անվանափոխման խորհրդատվական հանրաքվեն և մեծ է հավանականությունը, որ չկայացած կճանաչվի: Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեի հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների առնվազն 50%-ը:
-
01.10.2018|
13:10
Կանադան ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերակնքել ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA)` հաղորդում է CBC հեռուստաալիքը:
-
01.10.2018|
13:09
Իրանի զինուժը հրթիռային հարված է հասցրել Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց օբյեկտներին, հարվածը հասցվել է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետի արևելյան ափի մոտ:
-
01.10.2018|
13:08
Արտահերթ ընտրությունների պահանջը օդում է, համաժողովրդական պահանջ է, և դա ֆիքսվել է կառավարության ծրագրի հաստատումից առաջ և հետո` ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: