-
28.09.2018|
19:45
Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստիշրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
28.09.2018|
19:44
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային հարցերի շուրջ։
-
28.09.2018|
19:44
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ «Միլանի» նախկին սեփականատերն էր, ավարտել է իտալական ֆուտբոլի երրորդ` C դիվիզիոնի «Մոնցա» ակումբի ձեռքբերման գործարքը:
-
28.09.2018|
19:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
-
28.09.2018|
19:41
Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել` տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որում նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը:
-
28.09.2018|
19:40
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ:
-
28.09.2018|
19:40
Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում` ֆեսյբուքյան իր էջում գրառում է արել վարչապետ Փաշինյանը՝ խոստանալով մանրամասները ներկայացնել Երևան վերադառնալուց հետո:
-
28.09.2018|
19:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ անդամ երկրների առաջնորդներին կոչ է արել ավելացնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալի քանակը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
28.09.2018|
17:11
Սեպտեմբերի 28-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակում ՀԲ տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան աշխատանքային հանդիպում ունեցավ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում ճանապարհները վերականգնող կապալառու կազմակերպությունների, տեխնիկական հսկողություն իրականացնող իտալական «Տեքնիտալ» ընկերության ներկայացուցիչների հետ։
-
28.09.2018|
14:29
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը: