-
27.09.2018|
22:15
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել` ասել է ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։
-
27.09.2018|
22:14
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր Էջում գրել է. «Մենք կշարունակենք ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը, նաև ձգտելու ենք ընդմիշտ վերջ դնել ԱՄՆ-ի ապակայունացնող արտատարածքային օրենքներին»:
-
27.09.2018|
22:13
ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ` կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Վանեցյանը։
-
27.09.2018|
22:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնել է Գերմանիա: Reuters-ի փոխանցմամբ, Բեռլինում Էրդողանին դիմավորում են ոչ միայն պատվո պահակախմբով և վարչապետի անունից տրվող պետական ճաշկերույթով, այլև բողոքի ակցիաներով:
-
27.09.2018|
22:11
Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար` տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Գրիգորյանը ձերբակալված է սեպտեմբերի 25-ից:
-
27.09.2018|
22:10
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը։
-
27.09.2018|
22:08
2024-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կընդունի Գերմանիան` որոշումը հրապարակել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Մրցաշարն անցկացնելու իրավունքի համար բացի Գերմանիայի ֆուտբոլի միությունից պայքարում էր նաև Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիան:
-
27.09.2018|
18:43
Թուրքական Daily Sabah-ը գրում է, որ Թուրքիա է վերադարձել դեռահաս Ումութ Ալի Օզմանը, որը երկու ամիս առաջ անցել էր Հայաստանի սահմանը:
-
27.09.2018|
13:35
Սիրիայում ռուսական Իլ-20 օդանավի հետ կապված միջադեպը կարող էր «առավել լուրջ հետևանքների» հանգեցնել` ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն:
-
27.09.2018|
13:34
ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը մեկուսացրել է հենց Վաշինգտոնին, պետությունների մեծ մասը չեն ընդունում այդ որոշումը` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ: