-
27.09.2018|
13:14
Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պպոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ ու ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ հանդիպելու են Նյու Յորքում:
-
27.09.2018|
09:37
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը տևեց 40 րոպե: Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ արեց գտնել «աշխարհակարգի նոր մոդել»: Զարգացման նոր մոդելը պետք է հիմնված լինի ինքնիշխանության սկզբունքները հարգելու ու տարածաշրջանային համագործակցության վրա:
-
26.09.2018|
23:36
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել:
-
26.09.2018|
22:13
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։40-ից, վերսկսվել է Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
-
26.09.2018|
22:11
Սեպտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:
-
26.09.2018|
22:07
Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը անհամբեր սպասում է իր երևանյան համերգին: Հայկական արմատներով արտիստը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով:
-
26.09.2018|
22:06
Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:
-
26.09.2018|
22:05
Եվրախորհրդարանի՝ բյուջեի հարցերով կոմիտեն չեղարկել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը՝ ԵՄ մուտք գործելուն պատրաստվելու համար`
ասվում է ԵՀ պաշտոնական կայքում։
-
26.09.2018|
22:04
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի ավարտել մարզչական գործունեությունը. «Ես թոշակի չեմ գնացել: Եթե նման ցանկություն ունենայի, վաղուց կհեռանայի:
-
26.09.2018|
22:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը` ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ հետ: