-
26.09.2018|
22:03
ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ում հետ և որտեղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը` հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
-
26.09.2018|
22:02
Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնել համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար:
-
26.09.2018|
22:01
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում` հայտնել Է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:
-
26.09.2018|
22:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը դեռ անորոշ է, հավանաբար, դա տեղի կունենա 2019-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
26.09.2018|
21:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան: Դուշանբեում նա կմասնակցի ԱՊՀ ղեկավարների հերթական գագաթաժողովին:
-
26.09.2018|
21:59
Արագածոտնի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ այսպիսով նաև կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։ Նրանց զայրացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումների բացակայությունը։
-
26.09.2018|
21:58
Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։
-
26.09.2018|
21:57
Ռուսաստանի նախագահը վաղը կարճատև աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի երզրափակիչ խաղերին, հաղորդում է Կրեմլը:
-
26.09.2018|
21:56
Փարիզում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիե Դասոյի հետ:
-
26.09.2018|
21:55
Մի քանի ժամից Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հայտարարել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանը պետք է երկխոսի Ստեփանակերտի հետ, հրաժարվի խնդրի ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը: