-
26.09.2018|
12:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս դահլիճում իրեն լսող համաշխարհային առաջնորդներին և դիվանագետներին ստիպել է ծիծաղել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ պատճառը եղել է ԱՄՆ նախագահի պարծենկոտ հայտարարությունը:
-
26.09.2018|
12:08
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի հարցով համաժողովի ժամանակ իրանական իշխանություններին «անօրինականության ռեժիմ» է անվանել և կոչ է արել եվրոպական երկրներին խզել բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
-
26.09.2018|
12:07
Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհավորել տիկին Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսեսին՝ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բոլորիս արդյունավետ քննարկումներ նրա նախագահության ներքո:
-
26.09.2018|
12:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
-
26.09.2018|
12:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
-
26.09.2018|
12:02
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները կարևորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից:
-
26.09.2018|
12:01
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: Զրուցակիցները քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
-
26.09.2018|
12:00
Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, գործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման հետագա քայլերին:
-
26.09.2018|
11:27
Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը ստորագրած երկրները հայտարարել են, որ կազմակերպում են Թեհրանի հետ առևտրի համար վճարային նոր մեխանիզմ, որը թույլ կտա ԵՄ-ին, Ռուսաստանին ու Չինաստանին առևտուր անել Իրանի հետ` շրջանցելով Վաշինգտոնի պատժամիջոցները:
-
25.09.2018|
22:37
Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, ԵՄ-ն համարում է հզոր առաջընթաց: