-
25.09.2018|
22:35
Իսրայելի ռազմա-քաղաքական ղեկավարությունը երկրի զինված ուժերին կարգադրել է շարունակել Սիրիայում Իրանի ուժերի ներկայության դեմ գործողությունը, փոխանցում է Haaretz-ը:
-
25.09.2018|
22:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:
-
25.09.2018|
22:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի 73-րդ գագաթաժողովում կրկին անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին:
-
25.09.2018|
22:32
Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները` ասել է ԱԺ «Ելք » խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ առաջարկներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱՄՆ-ից վերադառնալուն պես կսկսի բանակցություններն՝ ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ:
-
25.09.2018|
22:31
Թուրքիան սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը հակասուզանավային ուսումնավարժանքներ կիրականացնի Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
-
25.09.2018|
22:30
Այսօր մեր սրտերը լցված են ուրախությամբ, քանի որ ականատեսն ենք աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում` «Մետրոպոլիտան» արվետի թանգարանում «Հայաստան» անունը կրող ցուցահանդեսի բացմանը։
-
25.09.2018|
22:29
ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
-
25.09.2018|
22:28
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Ամերիկան գրանցել է առաջխաղացում, որը երբևէ մինչ այդ որևէ վարչակարգ չի ապահովել:
-
25.09.2018|
22:27
Ադրբեջանը «լարվածությանն աճին ուղղված սադրանք» է անվանել Լեռնային Ղարաբաղում զորավարժություններ անցկացնելու հայկական ուժերի նախաձեռնությունը: Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումները սեպտեմբերի 25-28-ը զորավարժություններ են անցկացնում:
-
25.09.2018|
22:27
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է լինեն վերջինը, որ կպահանջեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, որ նոր Հայաստանում «Ժառանգությունը» նոր ձևաչափով հանդես գալու կարիք ունի։