-
25.09.2018|
22:26
ԱՄՆ-ը այսօր շատ ավելի ուժեղ է քան երկու տարի առաջ, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը»` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփը` դիմելով դահլիճում հավաքված պետությունների ղեկավարներին:
-
25.09.2018|
22:25
Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել «Օրանժ» ձեռնարկության նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարի հետ:
-
25.09.2018|
22:25
Իտալացի 62-ամյա մարզիչ Ջիանի դե Բիազին կգլխավոր Հայաստանի ազգային հավաքականը` գրում է Telegrafi.com-ը, նշելով, որ դե Բիազին Հայաստանում է և հանդիպել է ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
-
25.09.2018|
22:24
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ Իրանի առաջնորդ Հասան Ռուհանիի հետ հանդիպելու ծրագրեր դեռ չկան, սակայն ապագայում դա հնարավոր է:
-
25.09.2018|
22:23
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:
-
25.09.2018|
22:21
ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հրաժարվել են բարեկամական գրկախառնություններից ու սիրալիրություններից, հայտնում է Associated Press-ը: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում նախագահները հանդիպել են ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում:
-
25.09.2018|
22:20
Առևտրի բնագավառում լայնածավալ պատերազմը ծանր հարված կհասցնի համաշխարհային տնտեսությանը, և ոչ մի կողմ առևտրային պատերազմից հաղթող դուրս չի գա` Բեռլինում գումարված տնտեսական համաժողովում ասել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն:
-
25.09.2018|
22:19
Եվրամիությունը խոստանում է շարունակել նոր վճարային համակարգ ստեղծելու փորձերը, ինչը թույլ կտա իր ընկերություններին Իրանի հետ առևտուր անել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը:
-
25.09.2018|
22:18
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի բարձրաստիճան ղեկավարները երբեք չեն ընդունի հանդիպումներ անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի առաջարկները`ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
-
25.09.2018|
19:12
«Ժառանգությունը» կմասնակցի խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: