-
24.09.2018|
22:57
Աժ ՀՀԿ խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում` «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
-
24.09.2018|
22:56
ՀՅԴ-ն նույնպես պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներ սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարն ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում, որին կողմ է քվեարկել ՀՅԴ-ն:
-
24.09.2018|
22:55
Երևան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական և ոչ քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցությունների՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում են հասնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների` Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Փաշինյանը։
-
24.09.2018|
18:02
Մոլդովայի Սահմանադրական դատարանը ընդունել է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների՝ նախագահ Իգոր Դոդոնին զբաղեցրած պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու պահանջը: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը:
-
24.09.2018|
16:32
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում է նշանակվել Հայկակ Արշամյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:
-
24.09.2018|
16:31
Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։ Այս համերգաշրջանը հատկապես հիշարժան է նվագախմբի համար, քանի որ առաջին անգամ կոլեկտիվն իր նոր ստեղծագործական փուլի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում՝ որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։
-
24.09.2018|
11:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նաև լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից:
-
24.09.2018|
11:36
ՄԱԿ-ի գլախվոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ժողովրդի և իշխանության միջև ծագած խնդիրները լուծելու «ֆանտաստիկ» օրինակ է անվանել: Այս մասին նա հայտարարել է Facebook սոցկայքում հարց ու պատասխանի ժամանակ:
-
24.09.2018|
11:36
ԱԳՆ-ից հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
-
24.09.2018|
11:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքով արձագանքել է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ծառայում եմ բոլորիդ»: