-
24.09.2018|
11:34
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին և հատկապես երևանցիներին՝ Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ և օրինական ընտրությունների կապակցությամբ:
-
24.09.2018|
11:33
Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
-
24.09.2018|
11:33
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության նախնական տվյալները` քվեարկությանը մասնակցել է 370,323 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848,343-ի 43․65 տոկոսը:
-
24.09.2018|
11:31
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով՝ բացահայտ առաջատարն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը:
-
24.09.2018|
10:35
Երևանում «Գյոթե կենտրոնի» և Գերմանիայի թարգմանիչների ֆոնդի Տոլեդո ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ մեկնարկել է գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն գրական թարգմանիչների սեմինարը:
-
23.09.2018|
18:59
Աշխարհի ամենաանհաջողակ քաղաքական գործիչը՝ Ջոն Թուրմելը, 1979-ից մինչ այժմ մասնակցել է 95 ընտրության, բայց երբևէ հաղթանակ չի տարել: Այս մասին գրում է The Guardian-ը:
-
23.09.2018|
18:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա:
-
23.09.2018|
18:39
Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների դրական գնահատականը, այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չեն կայացել և որևէ արձագանք դեռևս չի հնչել:
-
23.09.2018|
18:39
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ քվեարկելու է «Լույս» դաշինքի օգտին։
-
23.09.2018|
18:35
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։