-
23.09.2018|
18:34
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Ռուսաստանին, պնդելով, թե Մոսկվան չկարողացավ ապացուցել իր օգտակարությունը Սիրիայի և Ուկրաինայի հարցերում:
-
23.09.2018|
18:33
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:
-
23.09.2018|
18:32
ԱՄՆ-ը դատապարտել է երեկ Իրանում զորահանդեսի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվել է առնվազն 25 և վիրավորվել 60 մարդ: Իրանի իշխանությունը հայտարարել է, թե այդ ահաբեկչությունն «իրականացրել են Ամերիկայի խամաճիկները»:
-
23.09.2018|
18:31
ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե վարչապետի մասնակցությունը քարոզարշավին ավագանու ընտրություններից մի քիչ շեղեց։
-
23.09.2018|
18:30
««Իմ քայլը» դաշինքի դեմ ևս սև փիար իրակացվել է ընտրարշավի օրերին», - այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ առանց հստակեցնելու, թե ում կողմից։ Նա կեսօրից հետո քվեարկեց Կենտրոնի տեղամասերից մեկում։
-
23.09.2018|
18:27
Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի կամ 34, 72 տոկոսը:
-
23.09.2018|
13:36
Սեպտեմբերի 23-ին, Գրինվիչի ժամանակով 08:22 (Հայաստանի ժամանակով 12:22-ին), Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, որ աստղագիտական աշնան սկիզբն է:
-
23.09.2018|
13:35
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը:
-
23.09.2018|
13:34
Ժամը 9:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ` տեղեկանում ենք Transparency.am կայքից:
-
23.09.2018|
13:33
Ավագանու այս ընտրությունները մյուսներից տարբերվելու են նրանով, որ արտահայտելու են ժողովրդի կամքը, ընտրատեղամաս մտնելուց առաջ լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: