-
23.09.2018|
13:23
Սեպտեմբերի 16-22-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 2 300 կրակոց:
-
23.09.2018|
13:23
Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ են:
Ժամը 8-ին բացվեցին ընտրատեղամասերը, քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20-ը:
-
23.09.2018|
13:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ կունենա:
-
23.09.2018|
13:20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր:
-
23.09.2018|
13:19
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ծանր, բայց արդյունավետ է անվանել:
-
23.09.2018|
13:18
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց:
-
23.09.2018|
13:18
Մարզային այցելություններում ես փնտրում եմ դաշնակիցներ` ոչ թե կուսակցական, քաղաքական առումներով, այլ փնտրում եմ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը` Արտաշատի կենտրոնական հրապարակում Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
23.09.2018|
13:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում հանրահավաքի ժամանակ բնակիչներին տեղեկացրեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակի նվազագույն չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին:
-
23.09.2018|
13:16
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա օրակարգին և նախատեսված հանդիպումներին:
-
23.09.2018|
13:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին`Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել:
Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում և բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել: