-
23.09.2018|
13:14
Ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակում գտնվող գրասենյակներից մեկում: Ֆեյսբուքյան ուղիղ եթերներում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ներկայացնում էին, որ ոստիկաններն ասել են, թե տեղեկություններ կան, որ կուսակցությունն ընտրակաշառք է բաժանում:
-
23.09.2018|
13:13
ՌԴ ՊՆ-ն վաղը կհրապարակի մանրամասն զեկույց Միջերկրական ծովում Ил-20 ռազմական օդանավի խոցման մասին:
-
23.09.2018|
13:11
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հովվապետական այցով ժամանել է Լիտվա: Մերձբալթիկա քառօրյա ուղևորության ընթացքում նա կայցելի նաև Լատվիա և Էստոնիա: Այցը նվիրված է երեք հանրապետությունների անկախության 100-ամյակին: Հռոմի պապը Վիլնյուսում հարգանքի տուրք կմատուցի նացիստական և սովետական օկուպացիայի զոհերի հիշատակին:
-
23.09.2018|
13:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահվազ քաղաքում ահաբեկչական հարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ.
-
23.09.2018|
13:09
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովիում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ առաջադրված միակ թեկնածուն էր, միաձայն ընտրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
-
23.09.2018|
13:08
Այսօր վաղ առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: Առաջին կանգառը մարզկենտրոն Արտաշատում էր, այնտեղ Փաշինյանը հանդիպեց մարզի ղեկավարների հետ: Եղավ քննարկում, հարցուպատասխան:
-
23.09.2018|
13:01
Սեպտեմբերի 22-ին`ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:
-
23.09.2018|
13:00
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ անհայտ զինված անձինք կրակ են բացել շքերթի մասնակիցների ու հանդիսականների վրա: Սպանվել են 25, վիրավորվել 50 մարդ` նաև կանայք ու երեխաներ` հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները:
-
22.09.2018|
19:50
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունենցավ «Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։
-
22.09.2018|
16:56
Ադրբեջանը իր արտաքին քաղաքական զարգացման լուրջ քայլ կատարեց: Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունների արդյունքներով հայտարարվեց, որ ՇՀԿ-ի ԱԳ նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն դիտորդի կարգավիճակ ստանալու Բաքվի հայտը: