-
22.09.2018|
14:33
ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների հայեցակարգ» ծրագրի շրջանակում Բաքվում զորավարժություններ են տեղի ունեցել: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ առաջին աստիճանի ուղղաթիռային գնահատման զորավարժությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 21-ին:
-
22.09.2018|
14:32
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդմանը:
-
22.09.2018|
14:24
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանում իշխանափոխության հարցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մաս չէ:
-
22.09.2018|
14:23
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,06 դոլարով՝ հասնելով մինչև 78,77 դոլար մեկ բարելի դիմաց:
-
22.09.2018|
14:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետարանում հանդիպում է անցկացնում համայնքապետերի հետ: Հանդիպման սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց մշակաբույսերի վերաբերյալ:
-
22.09.2018|
14:21
Այս տարի սեպտեմբերի 21-ի տոնակատարություններն աննախադեպ մթնոլորտում անցան, մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ` ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
22.09.2018|
14:20
Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ նոր առևտրային բանակցություններից` գրում է The Wall Street Journal-ը:
-
22.09.2018|
14:19
Stratfor ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերության վերլուծաբանները կարծում են, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, կարող է այդպես էլ չապահովել տարածքի անվտանգությունն ու կայունությունը:
-
22.09.2018|
14:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը:
-
22.09.2018|
14:17
Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է եղել` անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ է մահացել, նրանց թիվը չի նշվում, կան վիրավորներ: