-
21.09.2018|
22:04
Վրաստանի խորհրդարանը, որը 2012-ից գործում էր Քութաիսիում, կվերադառնա Թբիլիսի` հայտարարել է օրենսդիր մարմնի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: Նա նշել է, որ պատգամավորները վաղուց են քննարկում խորհրդարանի Թբիլիսի վերադառնալու հնարավորությունը, և որոշումը արդեն ընդունված է:
-
21.09.2018|
22:01
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
-
21.09.2018|
22:00
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում առաջիկա 6 ամիսներին առնվազն լուծել մայրաքաղաքի աղբահանության խնդիրը։
-
21.09.2018|
21:56
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: Խաչատուրովի կոչը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
-
21.09.2018|
21:55
«Ազգային հաջողությունների գրավականը միասնությունն է»` Անկախության տոնի առթիվ Զինված ուժերի և ոստիկանության մի քանի ծառայողների պարգևատրման արարողությունից հետո հայտարարեց նախագահ Արմեն Սարգսյանը, երբ անդրադարձավ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին:
-
21.09.2018|
21:53
Անկախության տոնակատարություններին մասնակցող վարչապետն այսօր հայտարարեց՝ տեղյակ է, որ սոցիալական ցանցերում վիրավորանքեր են հնչել Զոհրաբյանի հասցեին․
-
21.09.2018|
21:35
Պերուի Յունգար քաղաքում Հիտլեր անունով քաղաքական գործիչը (ամբողջական անունը Հիտլեր Ալբա Սանչես) ցանկանում է քաղաքապետ դառնալ: Այդ հանգանամքը սակայն վրդովվեցրել էր վերջինիս հայրնակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեին, ով էլ դիմել է տեղական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով չգրանցել վերջինիս թեկնածությունը:
-
21.09.2018|
13:51
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, հայտնել է, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: Այդ մասին նա ասել է ermenihaber.am-ին տված հարցազրույցում։
-
21.09.2018|
12:41
Այս առավոտ կյանքից հեռացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը: Նախագահի մահվան պատճառի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։
-
21.09.2018|
12:40
27 տարի առաջ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին և անկախությունը ընտրեցին երկրի զարգացման միակ ու հնարավոր ճանապարհ։ Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։