-
21.09.2018|
12:39
Աժ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորական և սպառնալիք պարունակող մեկնաբանությունների վերաբերյալ։
-
21.09.2018|
12:38
«Հրապարակը» գրում է. «Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրված մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի պարգևատրման հրամանը, պարզվում է, տվել է դեռ Սերժ Սարգսյանը՝ 2017թ․ սեպտեմբերի 7-ին։ «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յու. Ջորկաեֆին (Ֆրանսիա) պարգևատրել Երախտագիտության մեդալով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան», - գրված է հրամանագրում։
-
21.09.2018|
12:38
Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը, և «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը ազատվել է կալանքից։
-
21.09.2018|
12:37
Սեպտեմբերի 21-ին, 23-ի երեկոյան ժամերին Հայաստանի առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
-
21.09.2018|
12:36
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ԲՀԿ թեկնածուՆաիրա Զոհրաբյանն երեկ դարձյալ ՔՊ-ից իր մրցակից Հայկ Մարությանին հրավիրեց ուղիղ եթերում բանավիճելու: Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Զոհրաբյանը ասաց․
-
21.09.2018|
12:35
Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» նախընտրական ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը և ցուցակում ընգրկված ավագանու անդամի թեկնածուները հանդիպել են կուսակցության Կանանց խորհրդի անդամների հետ:
-
21.09.2018|
12:34
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:
-
21.09.2018|
12:33
1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձևակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ:
-
21.09.2018|
12:33
Մեծարգո Նիկոլ Վովայի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:
-
21.09.2018|
12:32
Ձերդ գերազանցություն, ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: