-
21.09.2018|
12:30
Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ ու երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում:
-
21.09.2018|
12:29
Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
-
21.09.2018|
12:17
Երեկվա հանրահավաքը սենսացիոն էր: Սև-սպիտակի 10-օրյակից հետո Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանի շրջադարձ արեց: Համարյա ամեն երեկո, միայն Փարիզի համար բացակա դրեք, վարչապետը գնում էր քարոզարշավի ու անջուր բաժակում փոթորիկ սարքում: Երեկ նա վերջին փամփուշտը կրակեց:
-
20.09.2018|
19:07
Պատվիրակությունը նախ եղավ Արևշատ-Աբովյան ճանապարհի մոտ 1,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում, որի 1,3 կմ-ն անցնում է Արարատի մարզի Աբովյան համայնքով, իսկ մոտ 200 մետրը՝ Արևշատ համայնքով, ապա՝ Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,1 կմ ճանապարհահատվածում։
-
20.09.2018|
19:04
Բեռլինի և Քյոլնի բնակիչները բողոքի ակցիաներ են նախապատրաստում՝ Գերմանիա Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ընդառաջ: Այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվականները:
-
20.09.2018|
16:41
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Խորհրդակցությունները շարունակվում են»,- ասաց նախարարը:
-
20.09.2018|
14:34
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984-ին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:
-
20.09.2018|
14:19
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրվեց ՀՀ անկախության 27-ամյակին, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
-
20.09.2018|
13:42
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «սևի և սպիտակի» բանաձևին:
-
20.09.2018|
13:41
Հրապարակը գրում է. «Նիկոլ Փաշինյանից հետո՝ հոկտեմբերի սկզբին, Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ East-West Institute-ի կողմից իրեն շնորհված «Համաշխարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու։