-
19.09.2018|
22:57
Բիլյասուվարի՝ նախկին Պուշկինոյի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանում իշխանության եկած նոր անձինք «չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, հանդես են գալիս հիմար հայտարարություններով, որոնք նպաստում են լարվածության աճին շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին»:
-
19.09.2018|
22:57
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին՝ գլխավորությամբ միության նախագահ Մուրադ Աքյուզի և ուղեկցությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի և Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանի:
-
19.09.2018|
22:56
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին հարցազրույցում հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում:
-
19.09.2018|
22:55
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պետական մոտեցումները: Ափսոս, որ Թրամփի հետ պաշտոնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...»:
-
19.09.2018|
22:54
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում:
-
19.09.2018|
22:54
Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոնգոյի դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան, որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Կոնգոյի համագործակցության զարգացմանը:
-
19.09.2018|
22:52
Պակիստանի դատարանը որոշել է ազատ արձակել կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա 7-10 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Նավազ Շարիֆին, նրա դստերն ու փեսային: Իսլամաբադի գերագույն դատարանն այս որոշումը կայացրել է Շարիֆի փաստաբանների բողոքարկման հիման վրա:
-
19.09.2018|
22:52
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան առաջարկում է չեղյալ հայտարարել Պրիմորյեի երկրամասում սեպտեմբերի 16-ի նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
-
19.09.2018|
22:51
Դանիայում գործող Danske Bank-ի ղեկավար Թոմաս Բորգենը հրաժարական է ներկայացրել դրամատան` Էստոնիայում գործող մասնաճյուղի սկանդալից հետո: «Հստակ է, որ Էստոնիայում փողերի հնարավոր լվացման հարցում Danske Bank-ը չի կարողացել հավատարիմ մնալ իր պարտավորություններին», - նշել է Բորգենը:
-
19.09.2018|
22:23
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ամփոփում էր պաշտոնավարման 100 օրը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ամիսների ընթացքում այցեր է ունեցել տարբեր մարզեր՝ դիտակետում ունենալով համայնքների խոշորացման հետ կապված հարցերը: