-
19.09.2018|
17:31
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 18-ին հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ) թիմի հետ, որը սեպտեմբերի 18-27-ը Հայաստանում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացմանն աջակցության առաքելությամբ։
-
19.09.2018|
17:27
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
-
19.09.2018|
13:59
Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։
-
19.09.2018|
13:58
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիա են անում բուհի մոտ՝ պահանջելով ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականը:
-
19.09.2018|
13:57
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Փհենյանում բանակցությունների շրջանակում եկել են կարևոր համաձայնությունների:
-
19.09.2018|
13:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է չորեքշաբթի Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում միջկորեական գագաթաժողովի «հիանալի» զարգացումներ` հայտնում է Reuters-ը:
-
19.09.2018|
13:56
«Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է» վերնագրով հոդված է ներկայացրել Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
19.09.2018|
13:54
Ազգային ժողովում այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
-
19.09.2018|
13:53
ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
-
19.09.2018|
13:52
Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կարծիքով, վարչապետի հայտարարությունները՝ հայտնաբերել օրինախախտներին, մեղավորներին, չի կարելի գնահատել որպես բռնարարի հայտարարություն։