-
18.09.2018|
00:08
Սրբության այս կոչը Տերն ուղղել է բոլոր դարերի բոլոր քրիստոնյաներին:
Սրբության ճանապարհը հոգևոր անտեսանելի պատերազմի ուղի է, որտեղ Քրիստոսի զինվորի հակառակորդը մարդու վաղեմի թշնամին է` բանսարկու սատանան, որի նենգությանն ու խորամանկությանը սահման չկա, և որը գիշեր-ցերեկ «մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5; 8):
-
18.09.2018|
00:06
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամենայն մտքից, պատսպարի՛ր մեզ ու աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որ հոգով ու ճշմարտությամբ Քեզ են երկրպագում:
-
18.09.2018|
00:06
Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։ Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է` չի մարի մինչև չսպառվի։ Բոզաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անելուց, մինչև որ կրակը վառի նրան։
-
17.09.2018|
22:08
Աղբահանության խնդիրը, վերելակները, գերեզմանատների ոչ բարեկարգ վիճակը, և բնակելի տարածքներում տարալուծվելը, ոռոգման համակարգի բացակայությունը, անտառածածկ տարածքների վերացումը այն խնդիրներ են, որոնք ակնառու են բոլոր վարչական շրջաններում. քարոզարավի առաջին շաբաթն ամփոփելով՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
-
17.09.2018|
22:07
«Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին շրջանցելու խնդիր չի տեսնում։ Նա նկատեց, որ քաղաքապետ չի լինելու վարչապետ Փաշինյանը, այլ լինելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։
-
17.09.2018|
22:06
ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները դրական են զարգանում, բայց կան նաև բարդ հարցեր` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում: «Մեր հարաբերությունները շատ եռանդագին ու դրական են զարգանում:
-
17.09.2018|
22:05
Չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել կայունությունը, որ կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ Կենտրոնական բանկերի նախագահների հետ հանդիպման ժամանակ։
-
17.09.2018|
22:04
«Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրից» Լենա Նազարյանը հակադարձում է «Բարգավաճ Հայաստանին»՝ հիշեցնելով կուսակցության անցյալն ու նախկին իշխանությանը մշատպես սատարելու քաղաքականությունը․
-
17.09.2018|
22:02
«Իմ քայլը» դաշինքի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեղադրում եմ միմյանց՝ «սև փիառ» անելու մեջ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարեց՝ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև նախարարությունների աշխատակիցներ և մոտ 1000 կեղծ օգտատերեր:
-
17.09.2018|
17:49
Դեռևս 1997-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և գործընկերության» մասին հուշագիրը, որը կնքել էին Ռուսաստանն ու Ուկրաինան, դադարեցվել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հրամանով: Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: