-
17.09.2018|
17:07
«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
-
17.09.2018|
17:04
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։
-
17.09.2018|
16:51
Սոֆիայում ավարտված գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում ռուս մարզուհիները նվաճել են յոթ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Վերջին օրվա մրցելույթում հնարավոր երկուսից ռուսների ունեցած պաշարը համալրվել է մեկ արծաթե մեդալով, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-ՈՒսմանովան դրանից ողբերգություն չի սարքել. «Ոչինչ էլ չի պատահել, մենք շահել ենք յոթ ոսկե մեդալ, այսօր մի հատ էլ արծաթ ենք շահել:
-
17.09.2018|
16:42
Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան սկուդետեի չորրորդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղում ցուցաբերած ոչ մարզական պահվածքի համար հնարավոր է, որ որակազրկվի հինգ խաղով: Մրցավարի հավելած ժամանակում բրազիլացին թքել է մրցակից թիմի հարձակվող Ֆեդերիկո դի Ֆրանչեսկոյի դեմքին:
-
17.09.2018|
14:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է տեղավորվել վճռական մենակի իմիջի մեջ` նույն նիշայում խցկելով նաև ՔՊ-ին ու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքին:
-
17.09.2018|
13:33
Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-22-ը ՀՀ զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ` հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
-
17.09.2018|
13:32
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկություններ չունի Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկության մասին` ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե ՀՔԾ-ն ու ոստիկանությունը Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն են իրականացնում:
-
17.09.2018|
13:31
Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն բանկը ծրագրում է Լոնդոնից 450 մլրդ եվրո ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ Եվրոպայի կենտրոնական բանկ` Financial Times թերթը:
-
17.09.2018|
13:31
Իրաքի կառավարությունը որոշել է սահմանային ուժեր տեղակայել Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև սահմանին։ Իրաքի ազգային անվտանգության խորհուրդն այդ քայլին է դիմել սահմանը պաշտպանելու և «ցանկացած խախտման» խանգարելու նպատակով։
-
17.09.2018|
13:28
Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը` հայտնում է «Ակոս»-ը: