-
17.09.2018|
13:26
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են եղել, նախորդ օրերի համեմատ ավելի քիչ` ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
-
17.09.2018|
13:26
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով` հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-
17.09.2018|
13:25
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մեկնել է ԱՄՆ: Պաշտոնական այցի ժամանակ նախատեսված են բանակցություններ ԱՄՆ սենատորների, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յուն Քիմի, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիսթին Լագարդի և Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
-
17.09.2018|
13:24
20-ամյա հակամարտությունից հետո Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆևերկին և Եթովպիայի վաչապետ Աբիյ Ահմեդը Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում խաղաղության համաձայնագիր են կնքել` հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
-
17.09.2018|
13:19
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որտեղ մասնակցում է սեպտեմբերի 17-20-ին անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
-
17.09.2018|
13:13
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
-
17.09.2018|
13:12
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սպասվող բեռլինյան այցի մասին, նշել է, որ նրա դեմ հնարավոր բողոքի ցույցերը չպետք է դառնան այցից հրաժավելու պատճառ։
-
17.09.2018|
13:11
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հայտարարություններին.
-
17.09.2018|
13:09
Yerkir.am-ը տեղեկացնում է, որ խուզարկություն է իրականացվում Yerevan.today լրատվական կայքի գրասենյակում: Yerevan.today-ը կապվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ և որտեղ էլ պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում Քոչարյանի հետ:
-
17.09.2018|
13:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելեց Արմավիրում գտնվող Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղ՝ քննարկելու խաղողի մթերման խնդիրները։