-
16.09.2018|
23:16
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը կոչ են արել Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի անջատման հարցով նոր հանրաքվե անցկացնել։ Սեպտեմբերի 16-ին Observer-ում հոդվածում Խանը պնդել է, որ ԵՄ-ից դուրս գալը չափազանց մեծ սպառնալիք է տնտեսությանը և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց վերջնական կարծիքը արտահայտել։
-
16.09.2018|
23:14
Սեպտեմբերի 13-ին ն Բաքու այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար, կոալիցիայի մաս կազմող ու ռուսախոս հրեաներին ներկայացնող «Իսրայել Բեյտեյնու» (Մեր տունն Իսրայելն է) կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը:
-
16.09.2018|
18:12
Ուկրաինայի կոնֆլիկտը շուտով կարող է հանգեցնել ուղղափառ եկեղեցու տրոհմանը: Սեպտեմբերի 7-ին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ուկրաինայի ուղղափառ քրիստոնյաներին հանձնեց Դանիել արքեպիսկոպոս Պամֆիլիացուն և Իլարիոն եպիսկոպոս Էդմոնտոնցուն:
-
16.09.2018|
16:33
Օրեր առաջ Արմավիրի մարզի խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները։
-
16.09.2018|
16:32
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ անհրաժեշտ է Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել The Guardian-ում հրապարակված հոդվածում նա գրել է, որ հնարավոր է Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից առանց հետագա համագործակցության համաձայնագիր կնքելու, որի պատճառով արդեն 2030-ին կարող է կորցնել կես միլիոն աշխատատեղ:
-
16.09.2018|
16:31
Իսրայելի բանակը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խփել մի քանի հրթիռ` հաղորդում է SANA-ն: Պայթյունների ձայները լսվել են օդանավակայանի մերձակայքում: Գրոհի ընթացքում հարվածի են ենթարկվել օդանավակայանի կողքին գտնվող ռազմական օբյեկտները:
-
16.09.2018|
16:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
-
16.09.2018|
16:28
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։
-
16.09.2018|
16:27
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը, նրան խորհուրդ է տվել ավելի շատ մտահոգվել իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հանդիպման մասին և ոչ թե Իրանի հարցով խորհրդակցությունների:
-
16.09.2018|
16:26
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։ Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: