-
16.09.2018|
16:23
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և նույնիսկ իր աթոռը պահելու համար պատրաստ է ձևափոխել Սահմանադրությանը , որը շատ լուրջ մտահոգություն է` ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
16.09.2018|
16:22
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ընդունել է Դիարբեքիրի նահանգի գործարար պատվիրակությանը՝ նահանգի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ և հիմնադիր անդամ Հյուսնու Փերվանեի գլխավորությամբ:
-
16.09.2018|
16:08
Համացանցում տարածվել է Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, որտեղ Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է, թե 2008-ի մարտի 1-ին Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, դուրս գալով Կառավարության շենքից, հրահանգել է կրակել ժողովրդի վրա:
-
16.09.2018|
15:48
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնաբանել է Russa Today-ի հարցազրույցը Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ՝ հայտարարելով, որ հարցազրույցը մարտահրավեր է սթափ դատողությանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հնչող հայտարարությունները սուտ են և վիրավորական բրիտանական հատուկ ծառայությունների համար։
-
16.09.2018|
15:47
Ղարաբաղյան հակամարտության տարիներին, հատկապես 2016 -ի քառօրյա պատերազմում զոհված չորս տասնյակ զինծառայողների մայրեր այսօր հայտարարեցին, որ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին։
-
16.09.2018|
15:46
Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ սահմանները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ անցկացվող ռազմական շքերթի ժամանակ:
-
16.09.2018|
15:42
Թուրքական տնտեսության հասցեին վերջին երկու տարում բազմաթիվ զգուշացումներ են հնչել տեղական ու արտասահմանյան փորձագետներից: Տնտեսական ռիսկերը մեծանում են, վտանգի դեղին մակարդակը արդեն մոտեցել է կարմիրին:
-
16.09.2018|
07:31
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։
-
16.09.2018|
07:30
Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին:
-
16.09.2018|
07:29
Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Վրաստանում հավատարմագրված 15 երկրների դեսպանների հետ: Նրանք համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ։