-
16.09.2018|
07:28
2018-ի օգոստոսին միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է 441 միլիոն դոլար, որ ռեկորդային ցուցանիշ է:
-
16.09.2018|
07:27
Եվրոպայի համար այսօր թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է, այլ ոչ թե որոշ երկրների՝ ԵՄ շարքերը լքելը` Ռիգայում Arraiolos խմբի գագաթաժողովից հետո հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
-
16.09.2018|
07:26
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու անդամի ԲՀԿ Մարկոս Հարությունյանը պատմել է ոստիկանների մասնակցությամբ իր հետ կատարված միջադեպի մանրամասները, երբ ոստիկանները նրան «փռել են ասֆալտին»։
-
16.09.2018|
07:25
Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը նախկին ԽՍՀՄ շատ հանրապետություններում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով լիտվական Ռուկլա քաղաքում գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը:
-
16.09.2018|
07:24
Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը` հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
-
16.09.2018|
07:23
Մեկօրյա աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ընդգծել համատեղ նախագծերի կարևորությունը:
-
16.09.2018|
07:22
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հերքում է «Հյուրիյեթի» տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դիմել սահմանն անցած թուրք պատանուն հանձնելու խնդրանքով։
-
16.09.2018|
07:21
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությանը, թե Փաշինյանը դեռ փոշմանելու է։
-
16.09.2018|
07:16
«Երեկ չէ առաջին օրը քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում, հանդիպման ընթացքում ընկերներս առաջարկեցին գնալ այդ վարչական շրջանի մեր շտաբ: Այնտեղ մնացինք մոտ քառասուն րոպե:
-
15.09.2018|
11:55
Փարիզում ֆրանսահայերի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: