-
15.09.2018|
11:54
Հրապարակը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Եվ Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։
-
15.09.2018|
11:53
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:
-
15.09.2018|
11:52
Հրապարակը գրում է. «Հայաստանը, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին նոր Ընտրական օրենսգիրք կունենա։ Վարչապետին կից ընտրական բարեփոխումների խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանը մեր լրագրողին տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին պատրաստ կլինի նախագիծը, որը կուղարկվի Վենետիկի հանձնաժողով եւ գուցե միաժամանակ ներկայացվի նաեւ ԱԺ-ին։
-
15.09.2018|
11:51
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկել են ԼՂ կարգավորման գործընթացը։
-
15.09.2018|
11:50
Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ, հայտնում են ոստիկանությունից:
-
15.09.2018|
11:48
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին:
-
15.09.2018|
11:47
Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով արդեն կանխորոշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում։
-
15.09.2018|
11:46
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ հեռանկարների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցում կատարել ԵԱՏՄ-ի միասնական արժույթին:
-
15.09.2018|
11:27
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00 տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը: Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:
-
15.09.2018|
11:25
Ինչպես aravot.am-ին է տեղեկացրել գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: