-
15.09.2018|
11:24
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ:
-
15.09.2018|
11:21
Տեղեկություններ եղան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց է կատարելու Հայաստան: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, որ մեջբերել է «Известия»-ն, այցի ժամկետները ավելի ուշ կհամաձայնեցվեն:
-
15.09.2018|
11:18
Իսրայելի ՊՆ նախարար Ավիգդոր Լիբերմանը մեկնել է Բաքու` նախագահի ու ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու: Ադրբեջանը մուսուլմանական եզակի պետություններից է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և վաղուց է իսրայելական զենք գնում:
-
15.09.2018|
00:02
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, թե արտաքին ուժերը փորձում են Ադրբեջանի դեմ դավադրություններ կազմակերպել: «Սակայն մեր քաղաքական կամքի և տնտեսական պոտենցիալի շնորհիվ թույլ չենք տա, որ Ադրբեջանը ներքաշեն որևէ արկածախնդրության կամ ազգային շահերին հակասող գործողությունների մեջ»,- Մաշթաղի ավանի թիվ 28 միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Ալիևը:
-
15.09.2018|
00:02
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
-
15.09.2018|
00:01
«Պարոն Քոչարյանն էդ գաղտնալսումների հետ էնքանով կապ ունի, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, այն բացառությամբ, որ ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջականորեն վերաբերվում»,- ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
-
15.09.2018|
00:00
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։
-
14.09.2018|
23:59
Սեպտեմբերի 17-ին՝ Սուրբ խաչի տոնին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային, կառավարությունը՝ ոչ աշխատանքային լինելու որոշում չկայացրեց:
-
14.09.2018|
23:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է թուրքական լիրայի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկումն ու դրանից բխող տնտեսական ճգնաժամը։ Էրդողանը պնդել է, որ տեղի ունեցածն ԱՄՆ-ի իշխանությունների՝ Թուրքիայի հասցեին հայտարարությունների հետևանք է։
-