-
14.09.2018|
23:56
Հաճախ կառավարության և գործընկերների միջև կնքված պայմանագրերում ՀՀ շահը և ժողովրդի շահը ընդհանրապես հաշվի չի առնվում, Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
14.09.2018|
23:55
ՌԴ իրավապահները ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել են, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, ու հետախուզումը նրա նկատմամբ դադարեցվել է։
-
14.09.2018|
23:54
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսված զրույցի բովանդակությունից և դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը եզրակացրել է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
-
14.09.2018|
23:52
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պնդում է, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների կողմից ձեռք բերելու գործարքի ժամանակ կաշառքի էպիզոդ չկա։
-
14.09.2018|
23:51
Կառավարության նիստում ընդունվել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ որոշում: Առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում:
-
14.09.2018|
23:50
Ռուսաստանի իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկի Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ: Նրանց Մեծ Բրիտանիան մեղադրում է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ` հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
14.09.2018|
23:50
Սեպտեմբերի 17-22-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ զորավարժություններ է անցկացնելու, հայտնում է «Թուրանը»:
-
14.09.2018|
23:48
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է անհապաղ, անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցում է` կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
-
14.09.2018|
23:47
Հայաստանում թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա առանց տնտեսական հեղափոխության` այսօր Փարիզում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։
-
14.09.2018|
23:41
Արվեստ Հայաստան հիմնադրամը հրավեր է ստացել Viennacontemporary 2018 արվեստի միջազգային փառատոն-տոնավաճառից՝ ներկայացնելու Հայաստանը որպես Ֆոկուս երկիր: