-
13.09.2018|
22:20
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Այսօր Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ կտեղադրի, ապա հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպում նախատեսված։
-
13.09.2018|
22:19
Ադրբեջանն ու Թուրքիան բանակցություններ են վարում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու շուրջ, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը:
-
13.09.2018|
22:18
«Մարտի 1-ի հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008-ի մարտի 1-ին՝ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությանը Yerevan Today-ի հետ զրույցում, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցը ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա և որ «մարտի 1»-ի գործի միակ նպատակը իրեն «փակելն» է:
-
13.09.2018|
21:02
Շարունակվում են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Դուբայում։ Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին կներկայացվի Մոցարտի «Կախարդական սրինգը»։
-
13.09.2018|
17:35
ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն անօգուտ չեն լինելու, քանի որ տվյալ խնդիրներով արդեն քրեական գործեր են հարուցվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր տեսակետը պնդեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյան:
-
13.09.2018|
17:33
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լույս» դաշինքը ներկայացնող Անահիտ Բախշյանը հայտնեց, որ եթե իրենք իշխանության գան, ապա ամեն բան անելու է, որ վերականգնվի մանկապարտեզների վճարը:
-
13.09.2018|
13:30
Օրերս Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հաղորդեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 25-ին կմեկնի Բաքու: Տեղեկությունը հաստատեց նախագահի միջազգային հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
-
13.09.2018|
12:26
«Հրապարակը» գրում է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում և այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։ Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։
-
13.09.2018|
12:25
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
-
13.09.2018|
12:24
Փարիզը հուսով է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերն ու նոյեմբերին կայցելի Ֆրանսիա` հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը՝ Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ: