-
13.09.2018|
12:23
Նյու Յորքում սեպտեմբերի 24-28-ին ՄԱԿ-ի նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կոչով են դիմել մի քանի տասնյակ կոնգրեսականներ եւ ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
-
13.09.2018|
12:22
Մոսկվան ու Տոկիոն պետք է «կոտրեն փոխադարձ անվստահության պատյանը»՝ խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց գրանցելու համար` Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովում գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
-
13.09.2018|
12:21
Բեռլինի ոստիկանությունը շատ ռիսկային է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցը երկիր և առաջարկել է իշխանություններին այդ օրերին արտակարգ ռեժիմ սահմանել քաղաքում։
-
13.09.2018|
12:20
«Ժամանակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահները իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմումին:
-
13.09.2018|
12:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
-
13.09.2018|
12:18
Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձևակերպումը, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթական զեկույցի նախագծում` հայտնում է ԵԽԽՎ–ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
-
13.09.2018|
12:16
Սահմանադրության 108-րդ և Աժ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով` ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
-
13.09.2018|
12:14
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով օտարերկրացիները կպատժվեն ԱՄՆ ընտրություններին միջամտելու դեպքում: Դեմոկրատները և որոշ հանրապետականներ պնդում են, որ այս գործընթացն առաջ չի գնում և հասցեատերը չի նշվում:
-
13.09.2018|
12:13
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկություններով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ՝ Երվանդ Խունդկարյանին։
-
13.09.2018|
12:12
Սեպտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: