-
13.09.2018|
12:10
Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանում Իսրայելի պաշտպանության նախարարը: Ավիգդոր Լիբերմանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՊՆ նախարար Զաքիր Հասանովի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ռազմատեխնիկական ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
-
13.09.2018|
11:41
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Տեղեկությունը ռուսական «Известия» -ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
-
13.09.2018|
11:38
Մարզային նշանակության Մ2, Կարմրաշեն ավտոճանապարհի մոտ 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածում ավարտական փուլում են գտնվում հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, կողային առուների իրականացման, քարաթափման տեղամասերում ցանցերի տեղադրման, գաբիոնային շարվածքի կառուցման աշխատանքները։
-
12.09.2018|
23:17
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված Հոբելյանական գլխավոր հանդիսությունը, որի գեղարվեսական հայտագրի հեղինակը և բեմադրիչը Վարդան Մկրտչյանն էր։
-
12.09.2018|
23:10
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:
-
12.09.2018|
22:52
Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպմանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
-
12.09.2018|
22:51
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցը վերաբերում էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսմանը:
-
12.09.2018|
22:50
Երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին` ասել է «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը: «Խոսքը վերաբերում է ոչ թե թիկնապահին, այլ թիկնազորին:
-
12.09.2018|
22:49
- Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է: Ես այդ հեռախոսազրույցի փաստը երկու մասի կբաժանեի. առաջինը հենց ինքը՝ փաստը, որ դա հայտնվել է համացանցում, և երկրորդը՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունը: Այսօր պետք է խոսեմ բովանդակության մասին, երկու պաշտոնյայի հեռախոսազրույցի բովանդակության մասին:
-
12.09.2018|
22:38
Հիմքեր չունեմ կարծելու, որ Հայաստանը նախատեսված ժամկետից շուտ կզրկվի ՀԱՊԿ-ի քարտուղարությունից, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: