-
10.09.2018|
22:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության թեմայով Թեհրանում ՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Թուրքիան բացառում է Սիրիայի իշխանությունների հետ որևէ համագործակցություն։
-
10.09.2018|
22:24
Կոմոյի թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել` մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա դրամներ: Հռոմեական դրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:
-
10.09.2018|
22:23
Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խոր արմատներ ունի:
-
10.09.2018|
22:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Հեռավորարևելյան տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված կացությունը:
-
10.09.2018|
22:21
Մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը լավագույնը ճանաչվեց Վենետիկում ավարտված միջազգային 75-րդ կինոփառատոնում, արժանանալով գլխավոր` «Ոսկե առյուծ» մրցանակին:
-
10.09.2018|
22:20
Կիրակի օրը Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում աննախադեպ բարձր ցուցանիշ են արձանագրել ծայրահեղ աջ քաղաքական ուժերը: ԵՄ-ին Շվեդիայի անդամակցության դեմ և ներգաղթի ծավալների կտրուկ նվազման օգտին հանդես եկող «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությունը ստացել է ընտրողների 17 տոկոսի քվեն:
-
10.09.2018|
22:19
«Կոմերսանտին» հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող ուշագրավ հայտարարություններ է արել:
-
10.09.2018|
22:18
Պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նախատեսվածից երկար տևած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ հավակնոտ խնդիրներ են ձևակերպել։
-
10.09.2018|
20:43
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն արդեն երեք տասնամյակից ավելի հանդիսատեսին է ներկայացնում մաքրամաքուր ու զուլալ հայ ազգային երաժշտությունը:
-
10.09.2018|
20:37
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով ՌԴ տարածքում պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզման չեղարկմանն, ասաց, որ ցանկացած քաղաքական գործչի հենց այնպես քաղաքական ապաստան չեն տալիս: