-
10.09.2018|
01:39
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ` «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը:
-
10.09.2018|
01:38
Սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն Հայնրիխ եպիսկոպոս Բեդֆորդ-Շտրոմի հանդիպումը:
-
10.09.2018|
01:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել` Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահի հետ խոսել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին:
-
10.09.2018|
01:35
Իջևանում հրավիրվել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
10.09.2018|
01:34
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարելի էր քննարկել` Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՌԴ նախագահի հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քննարկում եղել է։
-
10.09.2018|
01:33
Սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաաստանի վարչապետին կընդունեն ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը:
-
10.09.2018|
01:32
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիերով կմեկնի Ֆրանսիա։ Նա Փարիզում կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
-
10.09.2018|
01:32
«Մենք հնարավորություն ունենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ նշելով․ «Սա իրողություն դարձավի շնորհիվ հեղափոխության, որը կատարեց ամբողջ հայ ժողովուրդը»։ Անդրադառնալով դաշինքի ծրագրին, Մարությանն ասաց, որ կազմված է 50 կետից։
-
10.09.2018|
01:31
Երևանն ունի բոլոր հնարավորթյունները դառնալու եվրոպական մշակույթի և տուրիզմի կենտրոններից մեկն, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ կուսակցությունը վաղվանից կսկսի քարոզարշավն ու կներկայացնի իր ծրագիրը։
-
10.09.2018|
01:30
Հայաստանում տնտեսական զարգացում կարող է տեղի ունենալ, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողանան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանում ներդրումային համաժողովի ժամանակ։