-
10.09.2018|
01:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում տեղի ունեցած հայ գործարարների հանդիպմանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հորդորել է խոսել թվերով, ոչ թե կոչերով ու կարգախոսներով:
-
10.09.2018|
01:14
Գործարար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Վարդան Թովմասյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում կառավարությունը, որ ջրբաժաններ չստեղծվեն և հասարակությանը չբաժանեն սևերի և սպիտակների։
-
10.09.2018|
01:12
Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու` Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին հայտարարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։
-
10.09.2018|
01:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպմանը բացատրեց անցումային արդարադատության էությունը:
-
10.09.2018|
01:06
Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: Նա ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:
-
10.09.2018|
01:05
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործարարները պետք է գործեն օրենքի սահմաններում` համոզված լինելով, որ ոչ ոք իրենց չի խաբի։
-
10.09.2018|
01:04
Մայրաքաղաքի բնակիչը պետք է ներգրավված լինի խնդիրների լուծման պրոցեսում` Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա ասել է, որ ծրագիրն ամբողջությամբ հրապարակվելու է երկուշաբթի:
-
10.09.2018|
01:03
Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն` ՌԴ-ում բնակվող հայ գործարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է գործարար Ռուբեն Վարդանյանը:
-
10.09.2018|
01:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել:
-
10.09.2018|
01:01
«Շանթ» զորավարժությունների կարևորագույն հարցերից մեկն արձանագրելն է, թե կառավարման նոր համակարգում ինչպե՞ս է տեղի ունենալու պետության անցումը խաղաղ պայմաններից ռազմականին: Մենք խնդիր ունենք բարձրացնելու պետական կառավարման մարտունակությունը: