-
10.09.2018|
01:00
Ռուսական ուժերն ու սիրիական բանակը լայնամասշտաբ ավիահարվածներ են հասցրել Իդլիբ նահանգին, որը Սիրիայում ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին տարածքներից է:
-
10.09.2018|
00:59
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:
-
10.09.2018|
00:58
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը չի բացահայտվել լիարժեք:
-
10.09.2018|
00:57
Աժ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ ՀՔԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել և երկրից չհեռանալու ստորագրություն վերցրել:
-
10.09.2018|
00:52
Վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
-
10.09.2018|
00:43
Մոսկվայում բանակցեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա նրանց երրորդ անձնական հանդիպումն էր: ՌԴ նախագահի կայքում նշված էր բանակցային օրակարգը. «Ծրագրվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առանցային հարցերը, նաև համագործակցությունը եվրասիական տարածքում ինտեգրացիոն կառույցներում»:
-
10.09.2018|
00:34
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամեն ինչից դատելով, նորից է փոխել վերաբերմունքը սիրիական կոնֆլիկտին` նա նախազգուշացրեց Բաշար Ասադին, Ռուսաստանին ու Իրանին, որ սիրիական կառավարական զորքերի հարձակումն Իդլիբում ապստամբների վրա կվերաճի հումանիտար աղետի:
-
10.09.2018|
00:32
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ գործարարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գործարար Ռուբեն Վարդանյանը վարչապետին հարց տալուց առաջ ասել է, թե բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հանգստություն: Նա հետաքրքրվել է, թե արդյո՞ք այս ամենը կա հիմա Հայաստանում:
-
10.09.2018|
00:29
Օրեր առաջ Արմավիր-Երևան ավտոմայրուղուին պակած և խաողողի մթերման գինը բարձրացնելու պահանջողը գյուղացիների խնդիրների մասին այսօր մի քանի լրագրողներով հարցեր ուղղեցինք Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին:
-
10.09.2018|
00:26
Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Այս մասին այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը։