-
08.09.2018|
09:21
«Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման, պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
08.09.2018|
09:16
Թեհրանում տեղի ունեցավ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվեց համատեղ հռչակագիր: Ռուհանիի խոսքով` «բաց ու անկեղծ նշվում է մեր հետագա գործակցության ճանապարհը», նաև` «մեր ջանքերի շարունակությունը կայունություն ու անվտանգություն հաստատելու ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում»:
-
08.09.2018|
01:01
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
-
08.09.2018|
00:59
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:
-
08.09.2018|
00:53
Կրեմլում արդեն կայացել է աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»։
-
07.09.2018|
19:41
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները:
-
07.09.2018|
19:40
Երեկ տեղի ունեցած օդային հարվածները ցնցել են Սիրիայի Իդլիբ գավառի որոշ հատվածներ` հայտնել են դիտորդները նույն օրը, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպում են Թեհրանում` որոշելու տարածաշրջանի ճակատագիրը, հաղորդում է Reuters-ը:
-
07.09.2018|
19:39
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան սեպտեմբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ նկատելով, որ Մոսկվան ոգևորությամբ է հետևում Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
-
07.09.2018|
19:38
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Թեհրանում մՌԴ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթաժողովում, հայտարարել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակը ճգնաժամային է ու պայթյունավտանգ։
-
07.09.2018|
19:35
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակից Յուրի Ռոքսն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվա այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությանը, որից առաջ ՌԴ նախագահի օգնական Ֆյոդոր Ուշակովն ասել էր. «Թե մեր, թե հայկական կողմի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել: Մոսկվան Երևանից անկեղծություն է ակնկալում»: