-
07.09.2018|
19:34
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցկացնում է «Կայուն և հարմարավետ քաղաքներ» միջազգային կոնֆերանս, որին մասնակցում են տարբեր աշխարհամասերից ժամանած 30-ից ավելի քաղաքապետեր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամներ: Ներկա է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
-
07.09.2018|
19:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է. «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա»:
-
07.09.2018|
19:33
Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը` ասել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ գրությունն արդեն ստացել են ռուս իրավապահներից։
-
07.09.2018|
19:32
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ ունեն, առանձնահատուկ նշանակություն ունեն` հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին հարցազրույցում։ Վարչապետը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն կմեծանա։
-
07.09.2018|
19:31
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ընտրական մի շարք հանցագործությունների համար պատասխանատվությունը խստացնող փոփոխությունների փաթեթը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ դրանք կգործեն Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններում:
-
07.09.2018|
16:59
«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նոր PIANO RECITAL համերգային շարքը կբացվի դաշնակահարուհի Լիանա Մկրտչյանի մենահամերգով: Կհնչեն ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում նաև մի շարք հայաստանյան պրեմիերաներ:
-
07.09.2018|
12:32
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Նա վերջին անգամ Ադրբեջանում էր 2018-ի հուլիսին:
-
07.09.2018|
12:31
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը:
-
07.09.2018|
12:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել` գրում է «Известия»-ն` հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։
-
07.09.2018|
12:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին և հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին: