ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Միրաժային թերապիա
  • Թավշե հեղափոխության թավշյա աշունը

    Թավշե հեղափոխության թավշյա աշունը

    07.09.2018| 00:07
    Աշունը դեռ չի զգացվում Հայաստանում, շոգը համարյա նույնն է, անձրևները չեն սկսվել, միայն բերքը կորցնող գյուղացիներն են պարբերաբար փակում մայրուղիները, բայց դա հին հայկական ավանդույթ է: Ինչպես հին հայկական ավանդույթ է զարմանալ, որ ձմռանը ձյուն է գալիս, իսկ աշնանը բերքահավաք է:
  • Սևի ու սպիտակի գույները

    Սևի ու սպիտակի գույները

    07.09.2018| 00:06
    Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու են 8 կուսակցություն և 4 դաշինք: Շնորհիվ ընտրությունների` իմացանք, որ Հայաստանում, բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից», «ԵԾ»-ից, ՕԵԿ-ից, կան Ռեֆորմիստների, «Հայք» ու «Ժողովրդական ուղի» կուսակցություններ, բացի «Իմ քայլը» և «Լույս» դաշինքներից կան Երևանի հանրություն ու «Երևանցիներ» դաշինքներ:
  • Գազանի խոսող պատկերը

    Գազանի խոսող պատկերը

    07.09.2018| 00:05
    «...Եվ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, և երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի» (Հայտ. 13.15)
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.09.2018| 00:02
    Ո՜վ մեծ Աստված, Արարիչ ամենայնի, որ քո մեծ ողորմությամբ ինձ արժանացրիր լինելու ընտանիքի հայր (մայր) ու բարեգթությամբդ ինձ զավակ պարգևեցիր. փա՜ռք ու գոհություն այդ ամենի համար... Այժմ աղաչում եմ Քեզ, Տե՜ր, պահիր ու պահպանիր զավակներիս հոգին և մարմինը կործանող բոլոր փորձություններից՝ պարգևելով բժշկություն, առողջություն, իմաստություն և Աստվածպաշտության շնորհ. Ամեն:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.09.2018| 00:01
    Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։ Ով բռնությամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կույսի կուսությանը։ Մարդ կա, որ շատախոսության պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում խոսք չկա։
  • Վարչապետի որոշմամբ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

    Վարչապետի որոշմամբ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի

    06.09.2018| 22:54
    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ կտրամադրվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:
  • Արամ Սարգսյան. Օրենքը պիտի բացառի վհուկների որսը

    Արամ Սարգսյան. Օրենքը պիտի բացառի վհուկների որսը

    06.09.2018| 20:59
    Աժ արտահերթ նստաշրջանում ելույթ է ունեցել «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը: «Ցանկացած օրենք ինչքան խիստ, այնքան լավ, բայց իմ կարծիքով՝ օրենքը նաև պետք է լինի հումանիստական, պիտի բացառի վհուկների որսը»` ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ կառավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելը, որ «10 հազար դրամը չդառնա ամենալավ թեկնածուն»:
  • Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի հայանպաստ գործունեությունը

    Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի հայանպաստ գործունեությունը

    06.09.2018| 20:58
    Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին։ Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:
  • Մերկել. Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ

    Մերկել. Գերմանիան շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ

    06.09.2018| 20:57
    Գերմանիան շահագրգռված չէ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, և պատրաստ է երկխոսություն վարել նրա հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ RTL և N-TV հեռուստաալիքներին հարցազրույցում: