Ալեն Դելոնը, Կատրին Դենյովը, Շառլ Ազնավուրը, Պեդրո Ալմադովարը, Անիշ Կապուրը, Ջուդ Լոուն և կինոյի, արվեստի, գիտության 200 հայտնի դեմքեր բաց նամակ են հրապարակել` կոչ անելով մոլորակը փրկել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լավալ քաղաքի Ժյուլ Ռենեի անվան քոլեջ այցի ժամանակ դպրոցականներին բողոքել է իր աշխատանքի բարդությունից։ Մակրոնը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրում նախագահն արտոնություններ չունի։
Սպասելի էր, որ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նման հայտարարություն կանի` ասել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը՝ խոսելով Մարությանի հայտարարության մասին, որ իրենց «դեմ խաղ չկա»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին: Վարչապետը ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի առաջին այցը մեր երկիր և նշել, որ այն տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր՝ ժողովրդավարական փոփոխությունների շրջանում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա «անխոհեմ» հարձակմանը:
Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում` հաղորդում է «Известия»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:
Սեպտեմբերի 4-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Նախատեսված են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Թուրքական աշխարհը պետք է հնարավորինն անի ոչ միայն տնտեսական համագործակցությունը խորացնելու, այլև անվտանգությունն ու կայունությունը ապահովելու համար՝ Ղրղըզստանում՝ Թուրքախոս պետությունների համագործակցության գագաթաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կոչ արել աջակցել Ադրբեջանին՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
Երևանը բարձր է գնահատում Ճապոնիայի մշտական ներկայությունը Հայաստանի զարգացման օրակարգում` ասել է ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...