-
04.09.2018|
11:55
Մեծ տերությունների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց վերապահում են մի իրավունք, որ չեն կարող իրենց թույլ տալ փոքր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները` նրանք անպատասխանատու են ու իրենց խոսքում կարող են լինել անտրամաբանական: Միևնույն է` ոչ ոք չի հարցնի` ինչու՞, ինչպե՞ս կամ` որ ի՞նչ:
-
04.09.2018|
11:37
«Երևան օպերա 85» հոբելյանական համերգաշարի շրջանակում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն։
-
03.09.2018|
23:46
Այս տարվա օգոստոսին՝ լիրայի արժեզրկման ֆոնին, Թուրքիայում գնաճը արագացել է: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ սպառողական գները աճել են 17.9 % -ով, որ առավելագույն աճն է 2003-ից:
-
03.09.2018|
23:45
Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում` գրել է թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներ Զեյնեփ Գյուրջանլըն: Ռուս-թուրքական հարաբերություններին ու փոխգործակցությանն անդրադարձ կատարած Գյուրջանլըն շեշտել է, որ չնայած շատ հարցերում Թուրքիան և ՌԴ-ն գործընկերներ են, սակայն մի շարք խնդիրների շուրջ ու հատկապես Կովկասում այս երկու երկրների շահերը բախվում են։
-
03.09.2018|
23:44
ՀԺԱՄ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: ՀԺԱՄ ավագանու թեկնածուների ցանկում ընդգրկված են գործարարներ, պետական համակարգի աշխատակիցներ, կուսակցականներ:
-
03.09.2018|
23:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀ` մասնակցելու սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը:
-
03.09.2018|
22:59
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը:
-
03.09.2018|
22:57
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։
-
03.09.2018|
22:54
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ` 2008 -ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ` հաղորդում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
-
03.09.2018|
22:52
Հայաստանը պատրաստ է մասնակցել բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին` հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ընդունելով Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին: