03.09.2018|
11:15
«Իմ այցը Վրաստան, Սամցխե-Ջավախեթի շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր՝ հայ և վրաց ժողովրդի, հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, ասում էի, որ մեր հարաբերությունները Վրաստանի հետ պետք է լինեն յուրահատուկ, և պետք է աշխատենք այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանել: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին»: