-
31.07.2018|
02:18
Այնուամենայնիվ, աշխարհին ծայրաստիճան հետաքրքրում է, թե ինչ կարող էին պայմանավորվել Պուտինը և Թրամփը հատկապես Ասիայի, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որտեղ շարունակում է վառվել միանգամից մի քանի պատերազմի կրակը:
-
31.07.2018|
02:11
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ կարծում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության են կանչել, ուրեմն հավասարապես նրա կողքին պետք է հայտնվեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյանը: Առավել մանրամասներ քաղաքագետը ներկայացրեց մեզ հետ զրույցում:
-
31.07.2018|
02:09
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը շատերը ցնծությամբ ընդունեցին, սակայն կան անհատներ էլ, որոնք Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահի կալանավորումն այնքան էլ միանշանակ չեն ընդունում:
-
31.07.2018|
02:08
«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ` վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։
-
31.07.2018|
02:05
...թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։
-
31.07.2018|
02:03
Վերջերս Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց տեղի հայ գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաաստանում: Ակնհայտ էր, որ նրանք դեռ չեն ցանկանում այդ առումով քայլ անել, քանի որ Հայաստանում անորոշությունը մեծ է: Այդ մասին բարձրաձայնեցին նաև հանդիպման ընթացքում, ինչին ի պատասխան Փաշինյանը հիշեց «Կիկոսի մահը»:
-
31.07.2018|
02:01
Կրթության և գիտության նախարարության պատճառով կրկին խաթարվել է պաշտպանության նախարարության աշխատանքը: Դեռ չմարսած նախարար Արայիկ Հարությունյանի՝ քննությունները հետաձգելու մասին որոշումը, ինչի պատճառով զորակոչի մեկնարկն ուշացավ, հիմա էլ ուսանողներին տրվող տարկետման գործընթացն է կանգնել ՊՆ-ի կոկորդին:
-
31.07.2018|
01:59
«Երկու տարի պետք է անցնի, որպեսզի հասկանանք՝ դրանք արդարանու՞մ են, թե՞ ոչ։ Բյուջե չմուծված գումարները հավաքվելու դեպքում գուցե որոշ ժամանակ իրավիճակը փոքր-ինչ բարելավվի՝ որոշակիորեն աշխատավարձ, կենսաթոշակներ բարձրացվեն, բայց թե հետո որտեղից են գումար վերցնելու, անհայտ է»։
-
31.07.2018|
01:56
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։
-
31.07.2018|
01:33
ՀՔԾ-ի լռության պարագայում` ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը հաջորդում են քաղաքական կուսակցությունների հայտարարությունները: ՀՅԴ-ից հետո իր արդեն երկրորդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ-ն: Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով: Այս անգամ հայտարարության հեղինակը ՀՀԿ խմբակցությունն է: